ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը շարունակում է բանակցությունները վեցնյակի հետ

Իրանը շարունակում է բանակցությունները վեցնյակի հետ
07.01.2014 | 14:17

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչին ասել է, որ իրանցի մասնագետների պատվիրակությունը կվերախմբավորվի և կուժեղանա վեցնյակի հետ բանակցությունների վերջին փուլի համար ժնևյան պայմանավորվածությունների իրականացումից առաջ:
«Երբ բանակցությունները մասնագետների մակարդակով անցնեն վերջնական փուլ, բանակցողների խումբը կփոփոխվի և կուժեղանա՝ այդ փուլին վերաբերող հարցերի լույսի ներքո»,- ասել է Արակչին:
Իրանի ատոմային էներգիայի գծով կազմակերպության տնօրեն Ալի Ակբար Սալեխին նույնպես ասել է, որ միջազգային միջնորդների վեցնյակի հետ բանակցություններին մասնակցող մասնագետների թիվը կմեծացվի:
Ավելի վաղ Աբաս Արակչին հաստատել էր, որ Իրանը և միջազգային միջնորդների վեցնյակը կփորձեն մասնագիտական մակարդակով լուծել մնացած հարցերը և տարաձայնությունները հաջորդ հանդիպումներին:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ